Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

80-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են մեր բանակում. Մովսես Հակոբյան

28/01/2020 16:37

80-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են մեր բանակում. Մովսես Հակոբյան

Բանակն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել, բայց եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել, նոր սպառազինություն ձեռք չբերել՝ կսխալվի: Այս մասին հայտարարեց  ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանն՝ ավելացնելով, որ բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինություն ձեռքբերման անհրաժեշտություն առաջանալու է:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 80-ականների զենքերի էջը փակված է, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերից մեկն են»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

«Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը», - ասել էր ՀՀ վարչապետը:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`