Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

2.7 մլն դրամ ոռնացող պերֆորմանսին և միլիոնավոր արդարացումներ

04/11/2019 22:55

2.7 մլն դրամ ոռնացող պերֆորմանսին և միլիոնավոր արդարացումներ

Շաբաթ օրը մետրոյի  «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցավ «ՀուԶԱՆՔ ՈՒզանգ» ներկայացումը, որը մեծ աղմուկ բարձրացրեց մեր հանրության շրջանում։ Ներկայացումը կամ ինչպես կազմակերպիչներն են բնութագրում պերֆորմանսըմ որն անհասկանալի խոսքերից, ոռնոցներից և շարժումների ինչ-որ հավաքածու էր, ստացավ տարբեր որակումներ, որոշներն այն ԼԳԲՏ և սատանիստական քարոզ համարեցին, որոշները փողոցային ինքնադրսևորում և այլն։ Սակայն ամենաքննարկվողն այն էր, որ ներկայացումն իրականցվել էր ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակում, և մասնակիցներից մեկն էլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցն էր։

Այսօր տեղեկատվական ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց, որ նախարարությունը 2.7 մլն դրամ դրամաշնորհ է տրամադրել այս ներկայացման համար: Ըստ հայտարարության, դրամաշնորհի դիմելիս կազմակերպիչները գրել են,  որ ներկայացումն իրենից պետք է ներկայացնի 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն)։ Այս հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեն ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ և ամենևին ոչ ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզի համար։ Սակայն գրելը քիչ է, բավական է նայել, թե ինչ է կատարվում, ամեն ինչ պարզ է դառնում:

Հետաքրքիր է, որ ավագանու անդամը բոլորովին չի զղջում այդ ներկայացմանը մասնակցելու համար, նույնիսկ զարմացել է բարձրացված աղմուկից, չէ՞ որ «Ֆինանսավորումը տրամադրված է եղել ԿԳՄՍ նախարարության կողմից։ Դա եղել է հետազոտական աշխատանք, որը ես չեմ արել՝ ի դեպ, ուղղակի խմբի մաս եմ։ Ընդամենը էն կասեմ, որ էդ հետազոտությունը շատ կարևոր էր»,- արձագանքեց Խաչունցը։
 

Հարցին՝ ինչ հետազոտության մասին է խոսքը և որքան ժամանակ է այն տևել՝ հաշվի առնելով, որ դրա վրա ծախսվել է 2,7 մլն դրամ, Խաչունցն արձագանքել է․ «Իմ իմանալով՝ դա եղել է այդ խմբի (որում ես պարում եմ) խորեոգրաֆի մագիստրոսական թեզի թեման, որն ինքը հետո վերածել է նախագծի։ Հետազոտությունը, որպես այդպիսին, 20-ականների ֆուտուրիզմի մասին է եղել, և ինքը հետո, համագործակցությամբ ժամանակակից պոետի հետ, որոշել է այն ներկայացման վերածել»։

Բայց ներկայացման ժամանակ հնչած խոսքերն անգամ չէին հասկացվում, դա՞ էլ էր մտնում ներկայացման գաղափարի մեջ, ինչպես, օրինակ, տարօրինակ ձայները, Խաչունցը պատասխանել է, որ խոսքերը չհասկացվելու պատճառը բարձրախոսի լարերը կտրելու հետևանքն է եղել․ «Բայց հակառակորդ կողմը մեր տեխնիկան փչացրել ա։ Մի քանի անգամ երաժշտությունն անջատվեց»,- արդարացել է նա։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ քաղաքական գործիչն իր մասնակցությամբ այդ միջոցառումը «ժամանակակից արվեստի ներկայացում է» համարում:
 
Իսկ այդքան գումարն ինչի՞ վրա է ծախսվել՝  հագուստների, պատրաստության, հետազոտության․ «Իմացել եմ միայն, որ դրամաշնորհ է եղել, բայց չեմ էլ իմացել՝ ինչքան։ Հարկ էլ չեմ համարել հարցնել ինչի վրա է ծախսվել, որովհետև մասնակից եմ, և ֆինանսական հարցերով կազմակերպիչներն են զբաղվել»։
 
Չուշացավ նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արձագանքը: Ըստ նրա նախարարությունը տարեկան 900 մլն դրամի դրամաշնորհ է հատկացնում մշակութի զարգացման համար, և այս ներկայացմանը տրամադրված գումարը չնչին տոկոսն է այդ գումարի:
 
Այո, նախարարի համար հակամշակութային երևույթին, փողոցային թափթփուկ շոուին 5600 դոլար տալը չնչին գումար է, մինչդեռ տարեկան հարյուրավոր արաժանավոր նախագծեր են մերժվում նախարարության կողմից՝ անհիմն պիտակավորումներ ստանալով:
 
Բայց ամեն ինչ հասավ կիզակետին, երբ այս խայտառակ երևույթին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսիից դուրս ստեղծագործական աշխատանք է անում՝ կպցնում են սատանիստներ, իսկ էդ ի՞նչ է այդ սատանիստները, մեկը կարո՞ղ է բացատրել, օրինակ, Հայաստանում տեղյա՞կ եք, որ կան հեթանոսներ. հիմա ի՞նչ անենք այդ մարդկանց, նույնիսկ մարդիկ կան այդպես հարսանիք են անում, թույլ չտա՞նք այդ մարդկանց Հայաստանում ապրել։ Մեր ներկայացումները գրաքննում ենք, այսպես մենք կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի։ Խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի: Եղիշե Չարենց են ասում, Չարենցի մասին խոսող մարդիկ գիտեն, թե Չարենցը գրել է միայն «Ես իմ անուշ Հայաստանի»-ն... Մենք գծենք, ասենք՝ էս ա Չարենցը, սրանից դուրս ով Չարենցի մասին բան ասեց, սատանայապաշտ է, ազգադավ է»:

Այսինքն, ամեն անտաղանդություն, որն իրենք հովանավորում են, իրավունք չկա չհավանելու, հակառակ դեպքում դառնում ես նոր թրենդի քարոզիչ: 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`