Օսմանյան կայսրությունում առաջին գրավաճառները հայերն էին. թուրք սյունակագիր

23/10/2017 21:31

Օսմանյան կայսրությունում առաջին գրավաճառները հայերն էին. թուրք սյունակագիր

Թուրք սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը թուրքական «Բիրգյուն» պարբերականի իր սյունակում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում առաջին գրախանութի հիմնադիր Առաքել Թոզլույանին՝ փաստելով, որ Թուրքիայում առաջին գրախանութները հենց հայերն են հիմնել: Տեղեկացնում է Tert.am-ը:

«Երբ ասում ենք «հնավաճառություն»՝ առաջինը մտքներիս է գալիս Բաբըալիի առաջին գրավաճառ պարոն Առաքել Թոզլույանը, որն Էմին Նեդրեթ Իլչիի վկայությամբ տեղի առաջին գրավաճառն է», - գրում է թուրք սյունակագիրը՝ շեշտելով, որ առաջին գրախանութը Թոզլույանը հիմնել է դեռևս 1875թ.-ին:

Նա ընդգծում է, որ հայ գրավաճառներն առաջինն էին, որ գրավաճառությունն Օսմանյան կայսրությունում զարգացրին որպես առևտրի առանձին ճյուղ և առանձնացրին այն հնավաճառությունից:

«Մեր երկրում առաջին նման գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել. ծխախոտի խանութներում, սրճարաններում հանդիպող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ է, որ մեր առաջ հայտնվեցին որպես առանձին ապրանք»,- նշում է Ռեֆիք Դուրբաշը:

По Теме

fb