14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Թե ինչպես Աթաթուրքը ապօրինաբար բռնագրավեց Քասապյանների Չանքայա պալատը

29/06/2018 21:38

Թե ինչպես Աթաթուրքը ապօրինաբար բռնագրավեց Քասապյանների Չանքայա պալատը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում ժամանակի հայ առևտրական Քասապյանների ընտանիքին պատկանող հերթական գույքի բռնագրավման պատմությունը: Այս անգամ գույքը կրկին բաժին հասավ Աթաթուրքին:

1935թ․ մասյիսի 12-ին Թուրիայի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ Անկարայում գտնվող Չանքայա պալատը, որտեղ հետագայում ապրել է Աթաթուրքը, իրերի հետ միասին վաճառվել է 285 հազար լիրայով։ Հարց է առաջանում իսկ ումի՞ց են գնել։

Նախարարների խոհրդի որոշումից տարիներ անց՝ 2007թ․ մայիսի 25-ին, թուրքական «Hürriyet» թերթում Սոներ Յալչընը անդրադարձել է Չանքայա պալատի վաճառքի պատմությունը։ Նա  ներկայացնում էր, իբրև թե   հայ առևտրական Քասապյանները ամառանոցը վաճառել են Բուլգուլուզադե ընտանիքին։ Սոներ Յալչընին Քասապյան ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Էդվարդ Չուհաջըն  «Վաճառողն ո՞վ էր, գնողը՝ ո՞վ» վերանգրով պատասխան հոդված է ուղղել։ Հոդվածում նա ներկայացրել է պալատի իրական պատմությունը։

«Մորս օրիորդական անունը Ռոզ Քասապյան է (1896-2001թթ․), հորս անունը՝ Օհանես Քասապյան, նա ծնվել է Անկարայում (1857-1944թթ)․։ Քասապյանները Չանքայա պալատը ոչ մեկին չեն վաճառել։ Ժամանակի իշխանությունը 1915թ․ օգոստոսին բռագրավել է ոչ միայն այդ պալատը, այլև ողջ գույքերն ու ունեցվածքը։ Հայրս այդ տարիներին  օտարերկրյա կազմակերպությունում էր աշխատում, նրանց շնորհիվ կարողացավ ընտանիքը Անկարայից փախցնել Ստամբուլ։

Այս պալատից բացի, Քասապյան ընտանիքին է պատկանում նաև Քեչիօրենում գտնվող ամառանոցը,  որի սեփականատերն այժմ Վեհիբի Քոչն է։ Սրանից մի քանի տարի առաջ թուրքական թերթերից մեկում տպագրվեց այդ ամառանոցի լուսանկարը, որտեղ նշված է, որ այն վերածվել է Վահիբի Քոչի թանգարանի։ Մայրս նամակ գրեց Վեհբի Քոչին, պրն․ Քոչը  ամառանոցի գունավոր լուսանկարը ուղարկեց մայրիկիս։ Մորս մանկությունն անցել է այդ ամառանոցում: Նա մեզ միշտ պատմում էր դրա մասին։ Անկարայում պապիկիս ընտանիքն իր  սեփական միջոցներով կառուցել է նաև կաթոլիկ եկեղեցի, որը նույնպես ավերվել է։  Պապիկիս ընտանիքը այդ ժամանակ «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էր արտահանում Անգլիա։

Ես 1954թ․ ավարտել եմ Ստամբուլի տեխնիկական համալսարնաը և 1957թ․ կնոջս հետ տեղափոխվել ենք Կանադա՝ փախստականի կարգավիճակով։ Չանքայայի տարածքը նախքան պալատ դառնալը Քասապյանների ագարակն էր՝ մինչև 1915թ․։ Նրանց ողջ գույքն ու ունեցվածքը բռագրավվել է։ Չանքայա պալատի տարածքը Քասապյանների բռանգրավված գույքերից մեկն է»։

Քասապյանների ընտանիքի թոռը՝ էդվարդ Չուհաջըն ընդգծել է, որ Քասապյան ընտանիքից որևէ մեկը չի վաճառել Քասապյանների ագարակը։

Այդ դեպքում, եթե կալվածքի տերը չի վաճառել այդ տարածքը, ապա  ո՞վ է վաճառել այն։

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:


По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`