«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Փաշինյան-Ալիև շփումը նպաստել է Արցախի առաջնագծում լարվածության նվազմանը

10/10/2018 20:44

Փաշինյան-Ալիև շփումը նպաստել է Արցախի առաջնագծում լարվածության նվազմանը

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նվազեցրել է Արցախի առաջնագծում առկա լարվածությունը, գրում է «Интерфакс-Запад»-ը:

Լեբեդևը փաստել է, որ ինքն անձամբ է վկա եղել, որ երկու երկրների ղեկավարները գագաթաժողովի շրջանակում մոտեցել են միմյանց ու հարցեր քննարկել արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:

«Արդյունքն ակնհայտ է. այժմ հակամարտության գոտում լարվածությունը որոշակիորեն նվազել է»,- ասել է ռուս պաշտոնյան: 

 Լեբեդևը հույս է հայտնել, որ երկու երկրների առաջնորդների շփումը կշարունակվի և դրական արդյունք կտա հակամարտության կարգավորման հարցում:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`