Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները՝ երկար, հագեցած, արդյունավետ

29/03/2019 19:26

Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները՝ երկար, հագեցած, արդյունավետ

Այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում երևանյան ժամանակով 14:00-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը։

Սկզբում հանդիպումն ընթացավ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացան ԱԳ նախարարներն ու համանախագահները:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպումը նորմալ է անցել, իսկ Ալիևը կոչ արեց սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցից դուրս եկավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,- ասաց նա։

«Երկար, հագեցած, արդյունավետ հանդիպում էր։ Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- այսպես մեկնաբանեց հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։

Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:

 

 

 

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`