Տիգրիսի ափին 11.500-ամյա վաղեմության բնակատեղի է հայտնաբերվել
30/09/2017 00:57

Հազարմյակներ շարունակ հայերով բնակեցված Բաթմանում՝ Տիգրիս գետի ափին, հայտնաբերվել է 11.500-ամյա վաղեմության բնակավայր: Տեղեկացնում է Hurriyet-ը:
Պեղումների ղեկավար պրոֆեսորի ասիստենտ Մեվլութ Էլիուշուկի խոսքով 12 ճապոնացի հնագետներ նույնպես մասնակցել են պեղումներին: «Հետազոտությունները ցույց տվեցին, որ Հասանկեիֆ Բլուրը պատկանում է մ.թ.ա. 9-րդ հազարամյակին, որը կազմում է 11.500 տարի»,- ավելացրեց նա:
Էլիուշուկի խոսքով՝ հայտնաբերված տարածքում կան սյուների հետքեր, ինչպիսիք Պորտասարում են. «Բայց սյուները չեն պահպանվել մինչև մեր օրեր»:
Նա նշեց, որ բնակատեղիում կյանքը հազարավոր տարիներ շարունակվել է: «Ամենակարևոր յուրահատկությունը այս բլրի այն է, որ բնակությունն այնտեղ սկսվել է 11.500 տարի առաջ, բայց մարդիկ լքել են տարածքը հազարամյակներ ապրելուց հետո»,- ասաց ասիստենտը:
Ճապոնիայի Ցուկուբա համալսարանի ակադեմիկ Յուտակա Միյակեի խոսքով՝ բնակատեղին վերաբերում է վաղ նեոլիթին, երբ տեղացիները զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ:
«Նրանք հիմնականում որսում էին վայրի ոչխարներ: Բույսերից հայտնաբերվել են վայրի գետնանուշ, նուշ և մանրացված հատապտուղներ: Հետաքրքիր է, որ մենք չենք գտել հացահատիկի կամ ցորենի մնացորդներ:Այս վայրը եղել է բնակատեղի նախքան անասնապահության և այգեգործության տարածքի վերածվելը»,- ասաց Միյակին:
Համաձայն նրա՝ երկու շերտից է բաղկացած բլուրը. «Առաջին շերտում կլոր ճարտարապետությամբ տներն են: Նրանք փոս էին փորում և դրա մեջ պատեր շարում: Երկորդ շերտում նրանք սկսել են կառուցել ուղղանկյուն տներ: Սա վկայում է բնակատեղիում երկու փուլերի առկայությունը»:
Միյակին ասաց, որ նրանք այդ տների տակ հայտնաբերել են 120 դամբարան և մահացածի կողքին՝ նվերներ: Նվերների շարքում եղել է քարե գունդ, մարգարիտներ և ծովախեցիներ:
«Մենք թաղումների մեկ երրորդի ոսկորների վրա արձանագրել ենք երկու գույն՝ սև և կարմիր: Մահացածին թաղելուց հետո սպասել են, որ մարմինը քայքայվի: Երբ մարմինը քայքայվել է, ոսկորները ներկել են: Որոշ կմախքների վրա ոսկորների անատոմիական կառուցվածքը պահպանվել է, բայց ոսկորները քայքայվել են: Հետո այդ ոսկորները տեղափոխել են իրենց տեղերը»,- ասաց Միյակին:
Միյակին շեշտեց, որ բնակատեղին ունի նույն նշանակությունը, ինչ Պորտասարը:
Նա ասաց, որ մեծերի կողքին երեխաների կմախքներ ևս կան թաղված: «Մենք նաև գտել ենք կենդանիների ոսկորներ, որոնք մեր կարծիքով պատկանում են վայրի ոչխարների և այծերի: Նմանատիպ վեց դամբարան ենք հայտնաբերել»:
Բլուրում աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը:
Նշենք, որ Հայկական Տավրոսից հարավ՝ Հայոց Միջագետքում է գտնվում Բաթմանի նահանգը (Մեծ Հայք, Աղձնիք)։ Բնակչությունը կազմում է շուրջ 500 հազար հոգի, որի կեսն ապրում է նահանգի կենտրոն Բաթման քաղաքում։ Գերակշռում են քրդերը, ապրում են նաև հայեր ու ասորիներ։ Նահանգը բաժանվում է վեց շրջանների։ Հյուսիսում՝ Սասունն է։ Նահանգի հարավում՝ Տիգրիս գետի ափին է գտնվում Հասանկեյֆի շրջանը՝ նույնանուն կենտրոնով։ Այն վերջին տարիներին դարձել է Թուրքիայի զբոսաշրջության կենտրոներից մեկը։ Այստեղ դեռևս նկատելի են հայ մշակույթի հետքերը. միջնադարյան նշանավոր կամուրջի ավերակներ, բերդը՝ բազմաթիվ քարանձավներով, Տիգրիսի ափերին փռված վանքերի ու եկեղեցիների ավերակներ։
По Теме
Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes27/11/2019 20:15
Նախամաշտոցյան հայերենը շումերական սեպագրերում. Ալբերտ Մուշեղյան15/11/2019 21:50
04/11/2019 23:36
Մարդինում 11 հազարամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է02/11/2019 18:50
Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը28/10/2019 23:11
Էրեբունուց հայտնաբերված ջրավազան12/10/2019 15:56
Առաջին անգամ սինթետիկ ներկ օգտագործվել է Վանի թագավորությունում28/08/2019 22:35
Խարբերդում 1700-ամյա վաղեմության սառնարան է հայտնաբերվել31/07/2019 23:10
Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է31/07/2019 16:27
Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա29/07/2019 14:24
Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք. Վահան Սեթյան10/04/2016 01:18
"Голос Арарата"-32 Царь Пап из династии Аршакуни (Программа)30/07/2014 20:55