Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

19/04/2019 17:11

Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։ Գրում է ermenihaber.am-ը։

Դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400․000 թուրքական լիրա (շուրջ 4․2 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին։

Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք – չորս ամիս կտևի։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հիմնադրամը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքների վերաբերյալ ևս մեկ դատական գործ էր շահել։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`