Ստամբուլի հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել
05/11/2018 21:27

Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։
Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անտունների ապաստանն է դարձել։
Պատմական կառույցի վերականգնման նպատակով հաուկ նախագիծ է մշակվել, սակայն այն արդեն չորս տարի պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։
Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմանդրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։
Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։ Սակայն համապատասխան նախագիծը արդեն չորրորդ տարին է՝ սպասում է հաստատման։ Կուրանի կարծիքով, եթե նախագիծը կյանքի կոչվի, դա շահութաբեր կլինի թե՛ Թուրքիայի տնտեսության համար, և թե՛ հայկական հիմնադրամի համար։
По Теме
Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան11/12/2019 13:22
ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին09/12/2019 21:31
Հունվարի 1-ից արտերկրից ստացված 200 եվրոն գերազանցող ապրանքը մաքսազերծվելու է09/12/2019 20:51
Ռուսաստանի Արմավիր քաղաքում եկեղեցին ապամոնտաժել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը01/12/2019 18:23
Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են23/11/2019 17:45
Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է18/11/2019 22:07