Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Ստամբուլի հայկական թաղամասում «Մաբեթ» փողոցը կրկին կվերանվանվի Դադյան հայկական տոհմի անունով

04/02/2019 21:13

Ստամբուլի հայկական թաղամասում «Մաբեթ» փողոցը կրկին կվերանվանվի Դադյան հայկական տոհմի անունով

Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ թաղամասի փողոցներից մեկը կրկին կանվանակոչվի Օսմանյան կայսրության նշանավոր հայկական տոհմերի՝ Դադյանների անունով, այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com կայքը:

Նշենք, որ Դադյանների անունը կրող փողոցը այս տարվա հունվարի սկզբին անհասկանալի հանգամանքներում անվանափոխվել էր՝ ստանալով «Մաբեթ» անունը:

Աղբյուրը նշում է, որ Բաքըրքյոյի համայնքապետարանը, արձագանքելով տեղի բնակչության պահանջին, միաձայն որոշում է կայացրել վերադարձնել փողոցին հին անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից:

Նշենք, որ 19-20-րդ դարերում պոլսահայ հասարակության մեջ ակտիվ դեր խաղացած Դադյանները, ըստ ավանդության, սերում են Արծրունիների թագավորական տոհմից:

Հայտնի է, որ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է հենց Դադյանների ստամբուլյան առանձնատներից մեկում:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`