Քաջարանի կոմբինատի պոչատարի վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը

Քաջարանի կոմբինատի պոչատարի վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը

Սյունիքում 10 գյուղ կա, որտեղ բնակիչ չկա

04/04/2019 20:33

Սյունիքում 10 գյուղ կա, որտեղ բնակիչ չկա

Բնակավայրերի մշտական բնակչության թվաքանակի մասին վիճակագրության վարչության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն Հայաստանում կան բնակավայրեր, որոնց բնակչության թիվը գրանցված է 0 (զրո)։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

Ամենաշատ դատարկված բնակավայրերը Սյունիքի մարզում են՝ Կարդ, Կիցք, Ներքին Գիրաթաղ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ և Քարուտ գյուղերը, որոնք ներառված են Քաջարան, իսկ Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ գյուղերը՝ Գորիս համայնքի կազմում։

Մենք ուսումնասիրեցինք, թե տարիներ առաջ որքան բնակեցված են եղել գյուղերը։ Օրինակ՝ Կարդ գյուղը գտնվում է Կարդ գետակի ձախ ափին, Գեղի գյուղից 5 կմ արևմուտք։ 2004թ․ գյուղում ապրել է 106 մարդ, այսօր գյուղն ամայի է, որևէ բնակիչ չունի։ Ներքին Գիրաթաղը Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ Ներկայումս հաշվառված բնակչություն չկա։ Իսկ Քարուտը գտնվում է մարզկենտրոնից 36 կմ հյուսիս-արևմուտք՝ Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի ձորահովտում։ 2001թ․ գյուղում ապրել է 8 մարդ։, այսօր այն դատարկ է։ Մարզի մեկ այլ գյուղում՝ Վանանդում, 1989-ին ապրել է 45 մարդ։ Այսօր գյուղում մարդ չի ապրում։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`