«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա

29/07/2019 14:24

Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը:

19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Այժմ եկեղեցին վերանորոգվում է։ Աշխատանքների համար հատկացվել է 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա:

Գյուրուն բնակավայրի քաղաքապետ Նամի Չիֆթչին ասել է, որ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո օգնելու է զբոսաշրջության զարգացմանը։

Պատմական արդարությունը վերականգնվել է. Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`