Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

ՍԴ-ն մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումները

04/09/2019 15:25

ՍԴ-ն մասնակի բավարարեց  Ռոբերտ Քոչարյանի դիմումները

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշումը. 

«Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվաշի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3. Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշեց Հրայր Թովմասյանն՝ ավելացնելով, որ ՍԴ երկու դատավոր՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանն ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։ 

Հայաստանի երկրորդ նախագահը և իր պաշտպանները Սահմանադրական դատարան էին դիմել՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածները, որոնք առնչվում են խափանման միջոց կիրառելու հիմքերին և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին:

Ըստ այդմ, խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`