Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբերվում են մտածելակերպով, մշակույթով նաև տարբեր քաղաքական շահեր ունեն. Դորոխին

29/11/2017 16:23

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբերվում են  մտածելակերպով, մշակույթով նաև տարբեր քաղաքական շահեր ունեն. Դորոխին

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբերվում են մասշտաբով, մտածելակերպով, նաև տարբեր քաղաքական շահեր ունեն, հայտարարել է Ադրբեջանում արդեն նախկին ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:

«Ռուսաստանն ու Ադրբեջանը, այնուամենայնիվ, սովորել են հասկանալ միմյանց»,- ասել է դեսպանը: Նա ասել է, որ Ադրբեջան է եկել 9 տարի առաջ՝ ունենալով հստակ հանձնարարական՝ ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերություններ: 

Բայց Դորոխինն ասել է այն, ինչը չի ասվել նախկին որևէ դեսպանի կողմից. «Ռուսաստանը և Ադրբեջանը տարբեր են մասշտաբներով, մենթալիտետով, մշակույթով և շատ այլ բաներով, այդ թվում՝ քաղաքական հետաքրքրություններով»:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին: Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ նոր թեկնածուի ագրեման, ով ՌԴ ԱԳՆ կադրերի բաժնի պետի տեղակալ Գեորգի Զուևն էր, չի հաստատել Ադրբեջանը՝ Զուևին մեղադրելով պրոհայկականության մեջ:

По Теме

fb