«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ԵԽԽՎ բանաձևին

25/06/2019 16:31

Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ԵԽԽՎ բանաձևին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկությանը․

«Ռուսաստանը վերադարձավ։

Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տևած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։
118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։

Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել և, կարծում եմ, դրաման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։

Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» և սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»,- գրել է նա։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին, իսկ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`