Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ռոստովում պեղումների ժամանակ հայերեն գրություններով գավաթներ են հայտնաբերվել

04/09/2018 20:57

Ռոստովում պեղումների ժամանակ հայերեն գրություններով գավաթներ են հայտնաբերվել

ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում անցկացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 14-րդ դարի ագարակ, որի տարածքում մասնագետները գտել են տարատեսակ հետաքրքիր իրեր՝ այդ թվում նաև հայերեն գրություններով գավաթներ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնաբերված իրերը պատկանել են միջնադարյան ագարակի բնակիչներին:

Գավաթների հատակին հայկական տառերով գրված է թյուրքական «բայ» բառը, որը թարգմանաբար նշանակում է «տիրակալ»:

Ազովի թանգարան-արգելոցի հնագիտական բաժնի վարիչ Անդրեյ Մասլովսկին ենթադրել է, որ ագարակի հարևանությամբ հավանաբար եղել է նաև հայկական եկեղեցի:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`