«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ռոուհանի-Թրամփ հանդիպումը հնարավոր չէ․ Զարիֆ

27/08/2019 16:06

Ռոուհանի-Թրամփ հանդիպումը հնարավոր չէ․ Զարիֆ

Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Նա հավելել է, որ «մինչեւ դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում է միայն իրենց գործը»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`