Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

ՌԴ-ն կանի ամեն բան, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չվերսկսվի. Լավրով

02/10/2019 20:01

ՌԴ-ն կանի ամեն բան, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չվերսկսվի. Լավրով

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը արգելակված է և այս հարցում առաջընթաց գրանցել դեռ չի հաջողվում։ Հայտնում է Rusarminfo-ն:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին ժամանակներում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, դեպքերը քիչ են և ոչ այդքան խոշոր: Տեղի է ունեցել զոհերի դիերի փոխանակում, պետք է տեղի ունենա երկու կողմում պահվող անձանց փոխանակում։ Թեև դանդաղ, սակայն ինչ-որ գործընթաց տեղի է ունենում»,- հայտարարել է Լավրովը Валдай միջազգային բանավիճային խմբի տարեկան նստաշրջանին ելույթ ունենալիս:

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են:

«Ես կարող եմ ասել, որ այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը արգելակված է»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հակամարտող կողմերն անում են լուրջ հայտարարություններ, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացների մթնոլորտի ձևավորմանը.

«Շփումներ կան, սակայն կարգավորման մասին երկխոսություն դեռևս հաստատված չէ, սակայն ես այստեղ ակնհայտ վտանգ, խոշոր գործողությունների վերսկսման սպառնալիք չեմ տեսնում: Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`