Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի

24/10/2018 19:56

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով աշխատանքային այցով Բաքվում էր գտնվում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ «դրական քննարկումներ են ունեցել տարածաշրջանային և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ»:

Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը հանդիպման ժամանակ ընդգծել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հաջող համագործակցությունը տարբեր բնագավառներում: 

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ դեր է կատարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում:

Ավելի վաղ կայացած ասուլիսում Բոլթոնը նշել էր, որ ԱՄՆ-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այսօր Բոլթոնը Բաքվում հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել ԼՂ հարցը: Մամեդյարովն ամերիկացի պաշտոնյային տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի մասին և հայտարարել, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`