Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Պորտասարը աստղադիտարան էր. Անգղի քարասյունը բացահայտել է 13.000 տարի առաջվա աղետը՝ երկնաքարի բախումը Երկրագնդին.Dailymail

23/04/2017 23:23

Պորտասարը աստղադիտարան էր. Անգղի քարասյունը բացահայտել է 13.000 տարի առաջվա աղետը՝ երկնաքարի բախումը Երկրագնդին.Dailymail

Էդինբուրգի համալսարանի մի շարք գիտնականներ, ուսումնասիրելով Պորտասարի հնագույն համալիրը, բացահայտել են, որ 13.000 տարի առաջ երկնաքար է ընկել երկրի վրա՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր, ապա դարձել  կլիմայական փոփոխության պատճառ և նոր քաղաքակրթության զարգացման հետևանք: Գրում է Dailymail-ը:

Գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով Անգղի քարի վրա պատկերված անգլուխ մարդուն, որը, ըստ իրենց, խորհրդանշում  է մարդկային մի մեծ աղետ, որը խլել է մեծաթիվ կյանքեր:

Այդ աղետը մամոնտների անհետացման պատճառ է դարձել, սակայն ուղենշել է նոր քաղաքակրթության ծնունդը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ գիտնականները երկար տարիներ շրջանառում էին երկնաքարի բախման ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրաԻնչը վճռական դեր է խաղացել մարդկության պատմության մեջ, քանզի այն դարձել է գյուղատնտեսության և առաջին նեոլիթյան քաղաքակրթության սկիզբը:

Գիտնականները հետազոտել են տեաձև քարերի միստիկ սիմվոլները՝ բացահայտելու արդյոք դրանք կարող են որևէ կապ ունենալ աստեղատների հետ: Այսպիսով՝ դիտարկելով քարերի վրայի կենդանիներին որպես աստեղատներ և օգտագործելով համակարգչային որոշակի ծրագրեր, համեմատելով աստղերի դիրքերը՝ ստացել են մ.թ.ա. 10,950 տարի առաջվա երկնային քարտեզի կառուցվածքը: Սա համընկնում է այն շրջանի հետ, երբ հսկայական երկնաքարը բախվել է Երկրին:

Այսինքն՝այն ժամանակ, երբ սկսեց նահանջել սառցե դարաշրջանը՝ մոտավորապես մ.թ.ա. 10,890թ.Հենց այդ ժամանակ էր, որ սառնամանիքային պայմանները ստիպեցին որսորդներին միավորվել և մշակաբույսեր աճեցնել նոր մեթոդներով: Նրանք զարգացրին ջրային համակարգերը, անասնապահությունը, որոնք օգնում էին մշակաբույսերը աճեցնել ծանր կլիմայակական պայմաններում՝ հիմնելով ժամանակակից հողագործության մեթոդները:

Ավելին, քարերի սիմվոլիկան ցույց է տալիս, որ Պորտասարի հնաբնակները Երկրի առանցքի երկարատև փոփոխություններն են արձանագրել՝ այս անգամ կիրառելով վաղագույն գրային համակարգերը: Պատկեները բերում են նրան, որ Պորտասարը աստղադիտարան է եղել՝ հետազոտելու գիշերային երկինքը:

Պորտասարը աստղադիտարան էր. Անգղի քարասյունը բացահայտել է 13.000 տարի առաջվա աղետը՝ երկնաքարի բախումը Երկրագնդին.Dailymail Պորտասարը աստղադիտարան էր. Անգղի քարասյունը բացահայտել է 13.000 տարի առաջվա աղետը՝ երկնաքարի բախումը Երկրագնդին.Dailymail

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`