«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Պատմական Վարագավանքը ավերման եզրին է

14/04/2019 21:47

Պատմական Վարագավանքը ավերման եզրին է

Արևմտյան Հայաստանի Վարագա լեռան փեշերին գտնվող Վարագավանքավերման եզրին է։ Հաղորդում է Akunq.net-ը՝ հղում անելով «Վան փոսթասը» թերթին։

8-11-րդ դարերում կառուցված պատմական Վարագավանքի գմբեթը 2011 թ․ երկրաշարժի պատճառով էր քանդվել, բայց այսօր վանքի վերջին կանգուն պատմերն են վտանգված։

Հոդվածում մասնավորապես ասվում է․«Երբ զբոսաշրջիկները նայում են պատմական եկեղեցու հին նկարներն ու այն համեմատում իրենց հանդիպած տեսարանի հետ, ցնցվում են։ Մի քանի կանգուն պատերի մնացորդներից բացի ոչինչ չի մնացել։ Պատմական կառույցի ներսում մի մզկիթի ու մզկիթի զուգարանի գոյության փաստը զբոսաշրջիկների կողմից զարմանքով է ընդունվում։ Կանգուն մնացած հատվածների բանալիները գյուղի իմամի մոտ են, իսկ այն պնդումները, որ պատմական կառույցին պատկանող քարերը, գյուղացիների կողմից օգտագործվում են տների ու պարտեզների կառուցման մեջ, ցույց են տալիս եկեղեցու ամենաթող վիճակը։ Այցելուներն էլ իրենց հերթին ասում են, որ եթե եկեղեցին իր նախկին տեսքը պահպաներ, գյուղի ու շրջակայքի ճակատագիրն է կարող էր փոխվել»։

Ըստ հոդվածագրի, նախորդ տարիներին խոսակցություններ կային, որ Վարագավանքի ներսում կառուցված մզկիթը քանդելու են ու վերականգնեն վանքը։ Սակայն այդ նախագծի հետ կապված մինչ օրս որևէ հստակ քայլ չի արվել, սպասումներն էլ չկան, որ կարվեն։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`