Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արտակ Դավթյան

18/02/2020 14:53

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արտակ Դավթյան

Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:

«13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել, եւ այդ զորամասերում եմ եղել, դրանից չեմ խորշում»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է պատասխան տալու զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք ունենք օրենք, որի առաջ բոլորը հավասար են. եթե մեղավորը կորոշվի դատարանի միջոցով, կպատժվի: Հիմա որեւէ դեպքի հետ կապված պատասխանատու նշանակելը ճիշտ չեմ համարում: Ծառայողական քննություններ բոլոր դեպքերում անցկացվում են, ելնելով ծառայողական քննության արդյունքներից, մենք ունենք եւ կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի եւ պաշտոնից հեռացումներ, եւ զորացրումներ, եւ այլ կարգապահական տույժեր: Ունենք նաեւ խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`