Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ․ Նիկոլ Փաշինյան

19/04/2019 22:05

Չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ․ Նիկոլ Փաշինյան

 Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ, ես քննիչ ու դատախազ չեմ։ Այս մասինապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալովհարցին, թե ինչու մինչև այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել Սերժ Սարգսյանին։

«ՀՀ-ում կոռուպցիոն չարաշահումներով տասնյակ գործեր կան։ Այսօր կալանքի տակ է Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը։ Տասնյակ քրգործեր են հարուցված, որոնցով տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են անցնում։ Ես և որևէ մեկը երբեք խնդիր չի դրել, որ կոնկրետ այս անուն-ազգանունով մարդը պետք է դատվի՝ լինի Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան։- ասաց Փաշինյանը՝ նշելով,- Ոչ մեկն արտոնյալ չի լինելու օրենքի առջև, բայց այս հարցում կա ավելի կարևևոր կոնտեքստ և մտավախություն։ Ես ձեր հարցադրման տակ տեսնում եմ հետևյալը. դուք կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք և դրա համար իրեն ձեռք չեք տալիս։ Ես ասում եմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ լինել։ Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ, ես քննիչ ու դատախազ չեմ, բայց այն պահից, որ մեղադրանքի համար անհրաժեշտ ու բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի»։

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`