Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Չեմ կարծում, որ գազի սակագինը կթանկանա ձմեռային ամիսներին․ փոխվարչապետ

02/10/2019 20:09

Չեմ կարծում, որ գազի սակագինը կթանկանա  ձմեռային ամիսներին․ փոխվարչապետ

Կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններում ձեռք բերել ոչ թե մեկ-երկու տարվա պայմանավորվածություն, այլ ավելի երկար կարգավորում։ Այս մասին այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի» հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ասաց, որ մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքի մասին պատկերացում։

Գրիգորյանն ասաց, որ բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ինքը չի կարծում, որ կարող է մի օր հայտարարեն, որ հաջորդ օրվանից գազը թանկանալու է։ Նրա խոսքերով՝ եթե գազի գնի փոփոխություն լինի, ապա այն կգործի հայտարարվելուց որոշակի ժամանակ հետո։

«Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին։ Կարծես թե կա փոխադարձ հասկացվածություն, որ նման բան չի կարելի թույլ տալ»,- ասաց Գրիգորյանը։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`