14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Որպես հակամարտության հիմնական կողմ՝ Արցախը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. Զ. Մնացականյան

29/06/2018 17:15

Որպես հակամարտության հիմնական կողմ՝ Արցախը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. Զ. Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպմանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Արցախի որոշիչ ձայնի իրավունքը:

«Իհարկե, հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Ես վերահաստատեցի ՀՀ կառավարության հանձնառությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակում:
Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը կարևոր առաջնահերթություններ են՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ՝ Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն»,- Բեռլինում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկել են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը վերաբերող կարևոր հարցեր: Այս համատեքստում, Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`