14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի՛ պլստալու. Նիկոլ Փաշինյան

11/09/2018 21:46

Ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի՛ պլստալու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է պետականության դեմ: Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հայտնաբերել եւ ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Ըստ վարչապետի, Հայաստանում որոշ խմբավորումներ տարիներ առաջ ձեռք են բերել գաղտնալսող սարքեր, ստեղծելով «գաղտնի ծառայություններ»: 

Նիկոլ Փաշինյանը երկու ժամ է տվել ԱԱԾ պետին ու ոստիկանությանը ռեյդեր անցկացնել, ասֆալտին պառկեցնել եւ զինաթափել օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի զինված խմբավորումները: «Երկու ժամից լսեմ ձեր զեկույցը արձանագրված արդյունքների մասին»,- ասել է նա:

«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, Հայաստանում գողերի ժամանակն անցել է, գտնոլու բերելու ենք իրենց ու վերադարձնենք ամեն մի լուման: Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետել Հայաստանի ժողովրդին, դե հիմա կտեսնեք»,- հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ եթե ոստիկանությունն ու ԱԱծ-ն չկարողանան լուծել այս խնդիրը, ինքը կհագնի կամուֆլյաժն ու ժողովրդի հետ միասին փողոց առ փողոց կարգուկանոն կհաստատի՝ հավելելով, որ «Հայաստանում սպիտակները հաղթել են, սեւերը ջախջախված են»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`