Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին

02/12/2019 21:32

Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին
Օրերս ՌԴ Արմավիրի քաղաքային իշխանության պահանջով ապամոնտաժվել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը նշել էր, որ հուշատախտակը հանվել է վերանորոգման պատճառով և շուտով կվերադարձվի իր տեղը։

ՌԴ Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մակարի հետի հետ խոսեցինք հարցի շուրջ: Նա նշեց, որ քաղաքային իշխանության այդ քայլը լարվածություն է հայերի դեմ, և իրենք չեն պատրաստվում ընկրկել։


Տեր Մակարը նախ պատմեց, որ Նժդեհի հուշատախտակը եկեղեցու բակում տեղադրվել է 2012 թ․, և մինչև 2016 թ․ ոչ մի խնդիր չի եղել։


«Դրանից հետո եղել են դժգոհություններ տարբեր մարդկանց կողմից։ Իսկ 2018-ին Արմավիրի քաղաքապետարանից մեզ եկավ գրություն, որ Նժդեհի ցուցատախտակը դրված է անօրինական ձևով, պետք է քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցնեք և մինչ հաստատումը պետք է հանենք։ Մենք էլ պատասխանեցինք, որ այնտեղ ոչ միայն Նժդեհի հուշատախտակն է, այլև կան 4 այլ ցուցատախտակներ, եթե անօրինական է, ինչո՞ւ եք միայն Նժդեհինը պահանջում, որ հանենք»,- պատմեց Տեր Մակարը։

Քահանան նշեց, որ իրենք պնդել են, որ համամիտ չեն ռուսական կողմի այն պնդումներին, թե Նժդեհը ֆաշիստ է․ «Նժդեհը մեզ համար ազգային հերոս է, նա իր հայրենիքի պաշտպանն է եղել։ Ասացինք՝ եթե ունեք հավաստի փաստեր, մեզ ուղարկեք, մենք հարցը կպարզաբանենք։ Իրենք մինչև այսօր ոչ մի տեղեկություն մեզ չեն ուղարկել»։

Քահանան շարունակեց պատմել, որ վերջերս նորից է նամակ ստացել քաղաքապետարանից, և նորից պնդում են, որ հանենք։

Տեր Մակարը հիշեցրեց, որ նոյեմբերի 13-ին էլ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը պղծել էր Նժդեհի նույն հուշատախտակը։

Քահանայի խոսքով՝ դիմել են պատկան մարմիններին, որ գործը քննեն․ «Ինչ գործ ունի նա ապօրինի ձևով մուտք գործել եկեղեցու բակ և պղծել հուշատախտակը,- ասաց նա՝ շարունակելով,- Բայց քանի որ լարվածություն կար ազգամիջյան հողի վրա, մենք էլ դեպուտատներ ունենք, ներքին կարգով մեզ ասում էին, որ հանենք։ Ես էլ ասացի, որ եկեղեցին մեր համայնքի սեփականությունն է, և դուք իրավունք չունեք նման պնդում անելու։ Իսկ եթե պնդում եք, ուրեմն 4-ին պետք է վերաբերվի և ոչ թե միայն Նժդեհին։ Մենք էլ, քանի որ հուշատախտակը վնասված էր և հնարավոր չէր տեղում վերանորոգել, որոշեցինք հանել և տանել նորոգման։ Բացի այդ էլ՝ լարված իրավիճակը թուլանար»։


Հարցին՝ երբ է հուշատախտակը հետ բերվելու, քահանան նշեց, որ նախ հանցագործը, որ պղծել էր հուշատախտակը, պետք է պատժվի, հետո նոր կորոշենք՝ չհայտնելով կոնկրետ ժամկետներ։

Դիտարկմանը՝ նշանակում է ամեն դեպքում զիջել եք քաղաքային իշխանության ճնշումներին, պատասխանեց․ «Այդպես չէ, ոչ թե զիջել ենք, այլ այդ վիճակում չէինք կարող թողնել հուշատախտակը։ Այն այնպայման պետք է վերադարձվի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է պատգամավորին, որը պղծել էր հուշատախտակը, արդյոք քահանան նրան ճանաչում է․ «Ես որպես պատգամավոր գիտեմ իրեն, բայց որևէ շփում չեմ ունեցել, երբևէ չի եկել եկեղեցի»։


 Աղբյուրը՝ Araratnews.am

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`