ՄԽ համանախագահները կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

09/11/2017 19:55

ՄԽ համանախագահները կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված Ժնևի գագաթնաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ժնևի գագաթնաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ շփումները նախատեսված են՝ համաձայն հոկտեմբերի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան հավելել է, որ քննարկվում են նաև այլ ձևաչափերով հանդիպումներ:

По Теме

fb