«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմնավորումները

02/07/2019 19:35

Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմնավորումները
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումների հիմնավորումները։

Ըստ որոշման ինչու որոշվեց կալանավորել Քոչարյանին՝ դատավորը եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա հակաօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։

Վերաքննիչ դատարանը նաև նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հավանականության մասին:

Վերաքննիչ դատարանը կարծում է նաև, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Վերաքննիչի երկրորդ որոշումը վերաբերում է Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արմեն Դանիելյանի եզրահանգմամբ՝ դատական ակտը կայացվել է իրավական տարբեր պահանջների խախտմամբ:

Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել, և դատական նիստ չի հրավիրվել:

Երկրորդ որոշմամբ դատավորը բեկանում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու, քրեական գործը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին, և որոշում է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից ընդհատվել է։

Արմեն Դանիելյանը նաև պնդում է, որ առկա են փաստական տվյալներ, որ Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`