Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացածները չեն կարող վճարել և ազատվել պատասխանատվությունից

12/12/2019 13:33

Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացածները չեն կարող վճարել և ազատվել պատասխանատվությունից
Կառավարության այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության առաջարկությունը։

Զեկուցողը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր։

«Նախագծի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած կամ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած քաղաքացիների համար օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը երկարաձգել մինչև 2019 թ․ դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել օրենքի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, որի համաձայն՝ օրենքն ուժը կորցրած պետք է ճանաչվի 2020-ի հունվարի 1-ից»,-ասաց Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ նախագիծը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիներին վճարել օրենքով սահմանված կարգով համապատասխան գումարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից մինչև դեկտեմբերի 31-ը։

«Հատկանշական է, որ օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից նախատեսված խրախուսական ակտ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ դրույթը, սակայն, ավելի շատ խրախուսական բնույթ է կրում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, քանի որ շատ քաղաքացիներ 18 տարին լրանալուն պես հույսը դնում են օրենքով սահմանված ժամկետների վրա և նախընտրում են լքել Հայաստանը՝ խուսափելով զորակոչից, իսկ հետո վճարել և ազատվել քրեական հետապնդումից։


Տոնոյանը նշեց, որ դա արդարացի չէ զինվորական պարտքը կատարած քաղաքացիների նկատմամբ։

Նշենք, որ խոսքը մինչև 1992 թվի մարտի 1-ը ծնված ավելի քան 2000 քաղաքացիների մասին է։

Վարչապետը կոչ արեց արտերկրում գտնվող հայրենակիցներին վերադառնալ և մինչև դեկտեմբերի 31-ը վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Փաշինյանն առաջարկեց նաև ամանորը նշել հայրենիքում։

Նախագիծը դրվեց քվեարկության և որոշվեց երկարացնել մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`