Հնագետները Գորիսում եզակի վիշապ քարակոթող են հայտնաբերել

22/06/2017 21:11

Հնագետները Գորիսում եզակի վիշապ քարակոթող են հայտնաբերել

Հայ-գերմանական համատեղ ջանքերով Գորիսի տարածքում հնագետները եզակի վիշապ քարակոթող են հայտնաբերել:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնել է, որ վիշապաքարը նախորդների պես քանդակազարդ է, բայց իր տեսակի մեջ եզակի:

«Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները Հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն Հայկական լեռնաշխարհի սահմաններում, և դրանից դուրս գոյություն չունեն»,- ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսևորումներ են:

 
 

По Теме

fb