Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

ՀՀ-ում գաղտնիք չկա, ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները վերացնե՞նք․ վարչապետ

02/10/2019 19:52

ՀՀ-ում գաղտնիք չկա, ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները վերացնե՞նք․ վարչապետ

Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա, ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզո՞ւմ եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնենք: Այս մասին Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Ուրիխանյանը մասնավորապես նշեց, որ քաղաքացիներն իրեն դիմում են և ասում, թե եկել են իշխանության, բայց ամեն ինչ անում են նախկին իշխանությունների պես:

«Քաղաքացի Պողոս Հարությունյանը մեղադրանքը ուղղեց՝ մենք ձեզ հավատացինք, մենք ձեզ ազգովի ձայն տվեցինք, մենք ձեզ բերեցինք իշխանության, բայց հիմա նախկին իշխանությունների Սահմանադրությունն է, նախկին իշխանությունների ընտրական օրենսգիրքը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, կարմիր գիծն ու արագաչափը, սուպերվարչապետությունը, բարձրագույն պաշտոնյաների գաղտնի ծախսերն ու դրանցից բխող ծառայողական առանձնատներն ու մեքենաները, նախկին իշխանությունների պես ավելացնում եք արտաքին պարտքը, նրանց պես գործազրկության ու աղքատության ցուցանիշներն եք պահպանում, նախկին իշխանությունների տնտեսության աճի տեմպերը, քաղաքական մենաշնորհը, նախկին իշխանությունների Ամուլսար, կոնվենցիա, ես փորձեցի բացատրել, որ ընդդիմադիր եմ և որպես ընդդիմություն կբարձրացնեմ ձեր հարցը, ի՞նչ պատասխանեմ էդ քաղաքացուն»,- ասաց Ուրիխանյանը:

Ի պատասխան հարցին՝ վարչապետն ասաց, որ մի քիչ լավ չհասկացավ, թե ինչ նկատի ունի պատգամավորը նախկին իշխանությունների տնտեսական աճ ասելով:

«Այսինքն, եթե նախկին իշխանությունների օրոք Հայաստանում արձանագրվել է 5, 4 կամ 3 տոկոս կամ 7 տոկոս տնտեսական աճ, տրամաբանությունն այն է, որ մենք պետք է այնպես անենք, որ տնտեսական անկո՞ւմ տեղի ունենա, դա՞ է մեր առաջարկած տրամաբանությունը»,- ասաց նա և հավելեց. «Ինչ վերաբերում է Ձեր խոսքի մեջ նշվեց Կառավարության առանձնատներ, չգիտեմ, այլ շենքեր... օրինակ՝ երեկ, առաջին օրն այդ Կառավարության շենքերից մեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի ընդունելություն և դա պետական գույք է: Այսինքն, հիմա ձեր տրամաբանությունն այն է, որ ինչքան պետական շենքեր ունենք, այդ պետական շենքերը չպե՞տք է նորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք, որ այս շենքերը, ոտքի վրա կանգնած, փոխանցվել են ձեզ և հիմա չորս տարվա արդյունքում ավերա՞կ են դարձել այդ շենքերը:

Հիմա Կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում, որովհետև հենց հյուր է գալիս, ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ այդ քանդված պատերը թափվում են ներքև: Առաջարկո՞ւմ եք, որ չնորոգենք, ես այդպես չեմ կարծում, որովհետև կա պետական գույք և այդ պետական գույքը պետք է սպասարկվի»:

Անդրադառնալով պաշտոնյաների գաղտնի ծախսերին՝ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված: Էլի Ամուլսար եք ասում, այդ մասին ժամերով, կիլոմետրերով խոսել ենք»:

Վերջում Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենք բոլոր ամբիոններից հենց քաղաքացիների հարցերին էլ պատասխանում են:

«Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են, և մենք դրանց պատասխանում ենք: Ես հասկանում եմ, որ Դուք, հարցերին պատասխանելիս, դժվարություններ եք ունենում, թող քաղաքացիները Ձեզ չծանրաբեռնեն այդպիսի հոգսերով: Մենք մեր քաղաքացիների հարցերին կպատասխանենք, Դուք նեղություն մի կրեք»,- եզրափակեց նա:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`