«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» ֆիլմ նկարելու

06/02/2019 22:54

Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» ֆիլմ նկարելու

Երեկ բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը ադրբեջանական Minval.az-ի հետ զրույցում ասել է, որ Հաջիևն արդեն 3 օր է` Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու: «Մեր թղթակցի` Երևան այցի նպատակն է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցությունը»,-նշել է նա:

Մեհման Ալիևի խոսքով` ֆիլմը նկարահանվում է փուլերով, նկարահանումներ են տեղի ունեցել Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Ըստ նրա` ադրբեջանցի լրագրողի այցի մասին նախապես տեղեկացվել են նախագահի աշխատակազմը, ԱԳՆ-ն, սահմանապահ ծառայությունը, և այդ բոլոր գերատեսչությունները տվել են իրենց համաձայնությունը:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`