Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Հայոց ցեղասպանությունը Times Square Chronicles-ի շարքում

13/03/2019 15:50

Հայոց ցեղասպանությունը Times Square Chronicles-ի շարքում

Ամերիկյան Times Square Chronicles պարբերականն անդրադարձել է մարդկության պատմության չորս ամենասարսափելի ցեղասպանություններին, որոնց շարքում է ներառել նաև Հայոց ցեղասպանությունը:

«Պատմությունը լի է սարսափելի իրադարձություններով, և վատագույնը ցեղասպանություններն են, որոնք չունեն ու երբևիցե չեն էլ կարող արդարացում ունենալ: Բայց ամեն ինչից զատ, ցեղասպանություններ շարունակում են իրագործվել՝ սովորաբար քաղաքական խմբերի նախաձեռնությամբ ու ձեռքով: Սա նշանակում է, որ այս սոսկալի իրադարձությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը դրանք կանխելու արդյունավետ միջոց չի հնարել»,- ասվում է անդրադարձի նախաբանում:

Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածում Times Square Chronicles-ը գրում է, որ 1,5 մլն մարդու կյանք խլած ցեղասպանությունը պաշտոնապես համարվում է մարդկության պատմության առաջին ժամանակակից ցեղասպանությունը:

«Զանգվածային բնաջնջման սկզբնական թիրախն էին տղամարդիկ, ինչի հետևանքով գրեթե անհնար դարձավ վերականգնել բնակչությունը: Թուրքիան առ այսօր հրաժարվում է այդ հանցանքները որպես ցեղասպանություն ճանաչելուց»,- գրում է աղբյուրը:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`