«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել. ԵՄ պաշտոնյա

16/09/2017 18:34

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել. ԵՄ պաշտոնյա

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Այս մասին ասել է Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը:

«Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Աղբյուրի հաղորդմամբ, Եվրամիության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաև համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`