«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Կործանվել է ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 ռազմական օդանավ, երկու օդաչուները զոհվել են

04/12/2018 11:27

Կործանվել է ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 ռազմական օդանավ, երկու օդաչուները զոհվել են

Դեկտեմբերի 4-ին Մարալիկի տարածաշրջանում` Մարալիկից դեպի Բարձրաշեն լեռնային հատվածում, Հայաստանի Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավ է կործանվել, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են:

Ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռը, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրիի օդանավակայանից, ժամը 10:20-ի սահմաններում կապը օդանավի հետ կորել է:

Մի քանի ժամ շարունակված որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ վթարի վայրը հայտնաբերվել է՝ այն Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում: Հայաստանի ռազմական գերատեսչության խոսակը նաև հրապարակեց մահացած օդաչուների անունները:

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված է․ - «Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և երրորդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը»: Նախարարությունը խորապես ցավակցում է զոհված փորձառու օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`