Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Կառավարության կադրային բանկի միջոցով աշխատանքի է անցել հինգ հոգի, որից երկուսն ազատվել են

18/11/2019 21:48

Կառավարության կադրային բանկի միջոցով աշխատանքի է անցել հինգ հոգի, որից երկուսն ազատվել են
Մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին, Ֆեյսբուքի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ստեղծվում է կադրային բանկ: Նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետներ հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելու դեպքում էլ աշխատանքի անցնեն որևէ գերատեսչությունում: Այս ընթացքում կառավարությունը ստացել է մոտ 2500 ինքնակենսագրական (CV)։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմից: Կադրային բանկի ստեղծումից մեկ տարի անց, սակայն, պետական կառույցներում աշխատանքի է անցել ընդամենը հինգ քաղաքացի, որից երկուսն արդեն ազատվել է:
Կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, Արթուր Գրիգորյանը՝ 2019թ. մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական, իսկ Սուրեն Ղամբարյանը, որն, ի դեպ, մինչ այդ զբաղեցում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի օգնական:

Կառավարության կադրային բանկի միջոցով աշխատանքի անցած ևս երկու պաշտոնյա էլ կարճ ժամանակահատված աշխատելուց հետո ազատվել է:

Մասնավորապես, Մհեր Սահակյանն ընդամենը չորս ամիս վարչապետի օգնական աշխատեց և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից: Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանը, որը կրկին նույն տարբերակով էր աշխատանքի անցել, պաշտոնավարեց երեք ամիս: Նա փոխնախարար էր նշանակվել ապրիլի 10-ին, աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել հուլիսի 17-ին:

Ստացվում է, որ մեկ տարի անց կառավարությունում ստեղծված կարդային բանկի միջոցով պետական համակարգում աշխատում է երեք հոգի:

2018 թվականի նոյեմբերից մինչ հունվար կառավարություն CV է ուղարկել 2100 քաղաքացի: 2019 թվականի փետրվարին կառավարությունից Factor.am-ին փոխանցել էին, որ քաղաքացիների թիվը հասել է 2350-ի: Իսկ արդեն մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում՝ ինը ամիսների ընթացքում, նրանց թիվն ավելացել է ընդամենը 150-ով:

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`