Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Խարբերդում 1700-ամյա վաղեմության սառնարան է հայտնաբերվել

31/07/2019 23:10

Խարբերդում 1700-ամյա վաղեմության սառնարան է հայտնաբերվել

Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում (այժմյան Թուրքիայի, Էլազիգ նահանգ) հողագործն իր դաշտը մշակելիս հնագույն սառնարան է հայտնաբերել։

Մթերքի պահեստարանը թվագրվում է մ․թ․ա․ 1700թ․։ Այն անցել է Էլազիգի հնագիտության և էթնոգրավիայի թանգարանի պահպանությանը։ Այս մասին հաղորդում են տեղի պաշտոնյաները։

«Սա բնական սառնարան է, որը մեր նախնիները դարեր առաջ  պատրաստել  են մթերքը ժամանակավոր պահելու համար»,- ասաց Բասկիլի քաղաքապետ Իշան Ակմուրատը։

Սառնարանը ներսից ունի 1,4 մ բարձրություն (4,6 ոտնաչափ), այն պատված է բետոնով, իսկ արտաքինից պատված է կարմիր կավով՝ պահպանելու խոնավությունը մթերքը թարմ պահելու համար։

Ակմուրաթը նշեց, որ այս բացահայտումը ցույց է տալիս, որ տարածաշրջանը ժամանակին կարևոր բնակավայր է եղել։

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`