«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանը և 5 շրջանները. Բելառուսի նախագահը փակագծեր է բացել

14/12/2018 17:25

Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանը և 5 շրջանները. Բելառուսի նախագահը փակագծեր է բացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին, հաղորդում է «Բելտա»-ն:

Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Միաժամանակ, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսի՛ր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երևանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սե՛րժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:

«Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչու եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Խոսքը Ղարաբաղի մասին է»,-հավելել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարևորությունը, որը նաև կարևոր գործոն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Լուկաշենկոն նաև առաջին անգամ պատմել է ևս մեկ չկայացած նախագծի մասին: Նրա ներկայացմամբ՝ խոսքը Ադրբեջանից Վրաստան ապրանքների հոսքուղու մասին է և Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը»:

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այն ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի նա խոսի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարը անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար: «Ես առաջարկում էի խոսել, քանի որ պետք է լուծել այդ խնդիրները: Ես խողովակն էլ կանցկացնեմ, և կօգնեմ վերականգնել Հայաստանը: Այն ժամանակ նրանք անսահման փող ունեին: Դրանից հետո ես գնացի Սերժ Ազատիչի մոտ և փոխանցեցի այդ ամենը: Նրանք էլի հրաժարվեցին: Բայց ի վերջո, ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու»,-ասել է Բելառուսի նախագահը:
Շատ հավանական է, որ խոսքը եղել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության շրջանակներում աշխատանքների մասին, որով գազը Ադրբեջանից փոխանցվում է Վրաստան և Թուրքիա:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`