30/11/2017 21:09

«ՆԱՏՕ-ի անդամ և մեր դաշնակից՝ մենք պահանջում ենք Թուրքիայից, որ վերջինս առաջնահերթությունը տա ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների պաշտպանությանը»,- նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Թիլերսոնը շեշտել է, որ Իրանն ու Ռուսաստանը Թուրքիային և թուրք ժողովրդին չեն կարող տալ այն տնտեսական և քաղաքական օգուտները, որոնք Թուրքիան ստանում է արևմտյան երկրներից:

«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան և Իրանը գտնվում են նույն տարածաշրջանում: Սակայն որպես ՆԱՏՕ-ի անդամ և մեր դաշնակից՝ մենք պահանջում ենք Թուրքիայից, որ վերջինս առաջնահերթությունը տա ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների պաշտպանությանը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ կոչ անելով Թուրքիային հեռու մնալ Իրանից:

По Теме

fb