Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Իրանը շուտով կսկսի Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը

18/11/2014 09:15

Իրանը շուտով կսկսի Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը ավարտել են Արաքս գետի վրա ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը: Հաղորդում է իրանական Fars լրատվականը:

Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը համաձայնեցվել է, և էլեկտրակայանների ու ջրային օբյեկտների շինարարությամբ զբաղվող իրանական ընկերությունները շուտով կսկսեն Հայաստանում կայանի կառուցումը: Չիթչիանը նշել է, որ իրանական ընկերություններն ակտիվորեն աշխատում են աշխարհի 41 երկրում:

Հանդիպմանը Չիթչիանը նշել է, որ կողմերը քննարկել են նաև էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հարցը, որը կկապի Իրանը Հայաստանին, և նշել է երկու երկրների գործակցության բարձր մակարդակն էներգետիկ ոլորտում: Երվանդ Զախարյանն իր հերթին հույս է հայտնել, որ նախագծերի իրականացումը շուտով կմեկնարկի:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է Մեղրիի մոտ՝ Արաքս գետի վրա, ՀԷԿ-ի կառուցմանը: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`