Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Իռլանդական կայքը՝ Ryanair-ի մուտքի և Հայաստան այցելելու 5 պատճառների մասին

25/10/2019 16:02

Իռլանդական կայքը՝ Ryanair-ի մուտքի և Հայաստան այցելելու 5 պատճառների մասին

Irishexaminer.com կայքն անդրադարձել է իռլանդական լոուքոսթեր Ryanair-ի Հայաստան մուտք գործելուն և ներկայացրել այն առավելությունները, որոնց համար արժե հաջորդ արձակուրդն անցկացնել հենց մեր երկրում։

Կայքը գրում է, որ Կովկասի զարդը՝ Հայաստանը, երկար տարիներ դուրս է մնացել զբոսաշրջիկների ուշադրությունից, և պատճառն ավելի շատ եղել է այդ երկրի մասին չիմացությունը

«Այժմ բյուջետային ավիաուղին հույս ունի, որ երկիրը քարտեզի վրա ճանաչելի կդարձնի։ Երկու նոր ուղղություններ կսկսեն գործել 2020-ի հունվարից դեպի Միլան և Հռոմ, իսկ մյուս երկուսը՝ 2020-ի ամռանից դեպի Բեռլին և Մեմինգեն ուղղություններով»,- գրում է կայքը։

Կայքը նշում է, որ մեր երկիրն ունի հնագույն պատմություն, բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, առաջինն է ընդունել քրիստոնեությունը։

Մասնավորապես անդրադառնում է Գեղարդի վանքին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանման ցանկում։

Խոսելով Երևանի մասին՝ հեղինակը մասնավորապես անդրադառնում է ճարտարապետությանը՝ շեշտելով, որ քաղաքը համադրված է հին ու նոր ճարտարապետական լուծումներով։

«Հայաստանը լեռների և անտառների խառնուրդ է, որն ունի հարուստ կենսաբազմազանություն, որտեղ փոքր ոզնիներից մինչև եվրասիական խոշոր արջեր կան»,- գրում է հեղինակը։

Նա չի մոռանում նշել Տաթև ճոպանուղու և Սևանա լճի մասին՝ շեշտելով, որ այն աշխարհի ամենամեծ ալպյան լճերից է։

Անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրին՝ Ծիծեռնակաբերդին՝ նշելով, որ այն նվիրված է 1915-1922 թթ․ Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանության հետևանքով զոհված գրեթե 2 մլն հայերի հիշատակին։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`