Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ինչպես Վահե Գրիգորյանը կհասնի Հրայր Թովմասյանի հրաժարականին

20/06/2019 18:00

Ինչպես Վահե Գրիգորյանը կհասնի Հրայր Թովմասյանի հրաժարականին

Տեսականորեն Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները կարող են դառնալ նախագահ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Պարոն Գրիգորյանն ասաց, որ ինքը պատրաստվում է կառուցողական երկխոսություն սկսել Սահմանադրական դատարանում ներգրավված բոլորի հետ: Քանի դեռ այդ կառուցողական քննարկումները շարունակվում են, ԱԺ-ն չի կարող իր վրա վերցնել այն բոլոր պարտականությունները, որոնք այս կամ այն մարմնին են վերապահված»,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում, դա միայն հեղափոխությամբ չէ պայմանավորված, այլ նաև նրանով, որ 2015 թվականին ընդունված սահամանդրական կարգավորումները դեռ ամբողջությամբ իրացված չեն: Այս գործընթացը չի կարող անվերջ տևել, պետք է ավարտել անցումային փուլը:
 
Հարցին, որ եթե ՍԴ-ն ունի նախագահ, ով հրաժարական չի տվել, ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը ստիպելու հրաժարական տալ Հրայր Թովմասյանին, պատգամավորը պատասխանեց, որ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում փորձելու է երկխոսություն ծավալել:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`