«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Ինչո՞ւ է Էրդողանը բացահայտում թուրքերի ծագումնաբանությունը, ո՞րն է նպատակը. Independent

05/03/2018 19:24

Ինչո՞ւ է Էրդողանը բացահայտում թուրքերի ծագումնաբանությունը, ո՞րն է նպատակը. Independent

Բրիտանական Independent-ն անդրադարձել է Թուրքիայում ծագումնաբանության տվյալները բացահայտող կայքի բացմանը Էրդողանի մտադրությունների մասին:

Պարբերականը գրում է, որ Թուրքիայում ազգային ինքնության բացահայտման մասին առաջինը գրել է Ակօսը, որի խմբագիր Հրանտ Դինքը 2007-ին սպանվեց թերթի խմբագրության առջև:

Նշվում է, որ միայն Թուրքիայում է, որ քաղաքացու ինքնությունը ազգային անվտանգության հարց է և բնակչության գրանցումները Անկարայում փակ են եղել մինչև այսօր, ինչի հիմքը դրվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, ով Սահմանադրության մեջ ամրագել է. «յուրաքանչյուր ոք, ով թուրքական պետության քաղաքացի է՝ թուրք է»։

Թուրքերի զարմացած արձագանքը բնակչության ռեգիստրների էլեկտրոնային ծագումնաբանական տվյալների հանկարծակի բացման առնչությամբ այնքան բուռն էր, որ համակարգը ժամեր անց տապալվեց։ Ավելին, պարզվեց, որ շատ թուրքեր իրականում հայ են կամ կիսով չափ հայ, կամ նույնիսկ կիսով չափ հույն կամ հրեա են։

Էրզրումում, Վանում և Սիրիայի կործանարար ճանապարհներին, ասես, գերեզմաններից դուրս եկան հայերի հոգիները՝ հաստատելու իրենց ներկայությունը Թուրքիայի պատմության մեջ։

Թերթը շեշտում է, որ թուրքիայում միշտ էլ խոսել են, իհարկե, ներքին կարգով, իրենց նախնիների մասին։ Նրանք գիտեն, որ մասսայական բնաջնջումը և բռնաբարությունները շատ քրիստոնյա ընտանիքներին ստիպեցին ընդունել իսլամ, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ հայ աղջիկներ ամուսնացան թուրք կամ քուրդ տղամարդկանց հետ։ Եվ նրանց երեխաները դարձան թուրք՝ հաճախ իմանալով իրենց կիսով չափ հայ լինելու մասին։ Հազարավոր հայ որբերի մուսուլմանական դպրոցներում ստիպեցին խոսել թուրքերեն և փոխել իրենց անունները։ Թուրք հայտնի ֆեմինիստուհին էր դպրոցի հիմնադիրը, ով գրել է իր փորձառության մասին:

Հայ ժողովրդագիր Ջորջ Աղջայանի տվյալներով՝ կայքի վերաբացումից հետո 8 մլն թուրք ցանկացել են պարզել իրենց ծագումնաբանությունը։ Դա կազմում է թուրք ազգաբնակչության 10 տոկոսը։

Այսպիսով, թերթը հարց էբարձրացնում՝ ինչո՞ւ է Թուրքիան հիմա բացահայտում այս փաստաթղթերը։ Էրդողանը մի անգամ բողոքել է, որ թուրքերը «մեղադրվում են, որ հրեա են, հայ են և հույն են»։

Լրագրող Սերդար Կորուսուն Al-Monitor-ին ասել է․ «Եթե նրանք սա անեին տարիներ առաջ, դավադրական տեսությունները չէին լինի այդքան սաստիկ, որքան այսօր են, երբ պետությունը իրեն դրսևորում է այնպես, ասես մենք գոյության պայքար ենք մղում»։

Նշենք, որ 2013-ին «Ակօսը» հաղորդեց, որ թուրքական կառավարությունը ազգային փոքրամասնություններին գաղտնի ձևով կոդավորել է ռեգիստրներում. փաստաթղթերում հույները՝ 1-ն էին, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը։

Հայկո Բաղդադը՝ ծագումով հայ սյունակագիրը, Al-Monitor-ին ասաց․ «1915թ․ ցեղասպանության ընթացքում մասսայական դավանափոխություններին զուգահեռ, հազարավոր երեխաներ են աքսորվել։ Նրանք, ովքեր կարողացան հասնել արտասահմանցի միսինոներներին, ուղարկվեցին արտասահման։ Որոշները առևանգվեցին ավազակային խմբերի կողմից, հանձնվեցին հարեմներին կամ բանվորության։ Հասարակությունը դեռ պատրաստ չէ հաշտվել այս իրականության հետ։ Պատկերացրեք, որ մարդը, ով եղել է այս երկրի կրոնական հարցերով տնօրեն (Լութֆի Դողան), եղել է Հայոց Պատրարքի եղբայրը (Սինոզկ Կալուստյան)»։

«Կալուստյանը, ով Բեյրութից 1961-ին վերադարձել է Թուրքիա, հիշատակվում է որպես Թուրքիայի Հայոց Թեմի վանական, և մարդ, ով ծառայության մեջ է եղել ամենադժվարին ժամանակներում՝ 1915թ-ից հետո։ Ցեղասպանության ժամանակ նրա մայրը երեխաներին այլ երկիր է ուղարկել և իսլամ է ընդունել։ Ավելի ուշ նա ամուսնացել է Դողան անունով մեկի հետ, ով ուներ բարձր հասարակական դիրք, երկու աղջիկ և մեկ տղա։ Տղան Լութֆի Դողանն էր։ Երբ մայրը, ով հետագայում Ազգային Շարժում կուսակցության Մալաթիայի թևի կողմնակից էր, մահացավ, իր մորեղբայրը եկավ Բեյրութից՝ մասնակցելու հուղարկավորությանը։ Ոչ ոք ոչինչ չկարողացավ ասել»։

Այս բարդ իրավիճակը նկարագրվել է Ֆեթիե Չեթինի կողմից իր տատիկի մասին հուշերը գրելիս, ով հարգված մուսուլման տանտիկին էր և իր թոռանը բացահայտել էր, որ հայ էր։ Նրանց գյուղի տղամարդկանց մեծամասնությունը սպանվել էր, պատմել է Սեհերը, ում հայկական անունը Հրանուշ էր։ Թուրք ժանդարմն իրեն որդեգրել է։ Ֆեթիե Չեթին իր տատիկի մահվան լուրը տեղակայեցն «Ակօսում»․ «Հրանուշը կորցրեց իր ողջ ընտանիքին և նրանց այլևս չտեսավ։ Նրան նոր անուն տվեցին, որ ապրի նոր ընտանիքում։ Նա մոռացավ իր մայրենի լեզուն և իր կրոնը․․․ նա երբեք չմոռացավ իր անունը, իր գյուղը, իր մորը, իր հորը․․․ նա ապրեց 95 տարի»։

ԱՄՆ բարեկամները կարդացին մահվան լուրը, և Հրանուշի քույրը, ով դեռ ողջ է, զանգեց Չեթինին։ Ընտանիքը վերամիավորվեց։

Թերթը հոդվածն ավարտում է նման եզրակացությամբ. «Հավանաբար 2 մլն թուրքեր ունեն հայ տատիկներ, բայց նրանք շարունակում են պնդել, որ ցեղասպանություն երբեք չի եղել»։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`