«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

Թուրք դիվանագետը պատրաստ է զոհվել հանուն Ղարաբաղի

16/10/2018 22:32

Թուրք դիվանագետը պատրաստ է զոհվել հանուն Ղարաբաղի

Ադրբեջանում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր  դեսպան Հուլուսի Քըլըչը Ադրբեջանի Հանրապետության 100 ամյակի հիշատակին նվիրված գրքերի ցուցահանդես-վաճառքին բացմանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաև հայ-թուրքական փակ սահմանին։

«Հայ-թուրքական սահմանը 1992թ. փակվեց և մենք այն փակեցինք հանուն Ադրբեջանի։ Աշխարհում չկա մի երկիր, որ  մեկ այլ երկրի համար իր սահմանները կփակի և չի բացի։ Պատմության մեջ նման բան չկա։ Այդ տեսանկյունից շատ գեղեցիկ օրինակ է, որը ցույց է տալից թե Ադրբեջանի  և Թուրքիայի միջև եղբայրական կապերը որքան ամուր են։ Ես Ադրբեջանում մոտ 5 տարի պաշտոնավարել եմ, պետական մրցանակի արժանացած առաջին դեսպան եմ։ Այդ տեսանկյունից ինձ համար Ադրբեջանը իմ երկրորդ հայրենիքն է։ Ես տեսախցիկների առջև ասել եմ, որ պատրաստ եմ զոհվել, թե՛ Ադրբեջանի, թե՛ Ղարաբաղի համար»։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`