Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Թուրքիան և Ադրբեջանը մարտի 15-ից դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը

14/03/2020 20:07

Թուրքիան և Ադրբեջանը մարտի 15-ից դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրների միջև` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել են Էրդողանի վարչակազմից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային այլ հարցեր, ինչպես նաև որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ավիահաղորդակցությունն ու ցամաքային հաղորդակցությունը, բացառությամբ բեռնափոխադրումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Ալիևի վարչակազմից հայտնել են, որ «երկու երկրների նախագահները պայմանավորվել են ժամանակավորապես` մարտի 15-ից` ժամը 00:00-ից կասեցնել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների երկկողմ ուղևորությունները` ցամաքային և օդային ճանապարհով»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`