Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին

11/04/2019 11:22

Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը, գրում է ermenihaber-ը:

Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա  անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։Միմյանց հիշողությունների դեմ հարձակում գործելու փոխարեն բոլորս պիտի միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ»։ Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։ 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`