14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել

30/01/2018 15:52

Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել

Թուրքական ավիահարվածները հողին են հավասարեցրել Սիրիայի՝ քրդերի կողմից վերահսկվող Աֆրին շրջանի հնագույն տաճարը, հայտարարել է Սիրիայի կառավարությունը։ Հաղորդում է BBC-ին

Օնլայն հարթակներում շրջանառվող լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել հնավայրում։ Նեո-հեթիթական տաճարը, որը կառուցվել էր մ․թ․ա․ առաջին հազարամյակում, ոչնչացվել է։  

Թուրքական զորքերը և իրենց սիրիացի դաշնակիցները մարտական գործողություններ են սկսել Աֆրինից քրդերին դուրս մղելու համար դեռևս 9 օր առաջ։ Գործողությունների հետևանքով երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել։

Այն Դարայի տաճարի մոտ 60 տոկոսը, որը Աֆրինից 10 կմ հարավ է գտնվում, ոչնչացվել է։Սիրիայի հնագիտության բաժինը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ «այն արտացոլում է թուրքական ռեժիմի ատելությունը և բարբարոսությունը ընդդեմ Սիրիայի ինքնության և ընդդեմ Սիրիայի ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի»։

Հնագիտության բաժնի նախկին ղեկավար Մաամուն Աբդուլ Քարիմը նշել է, որ տաճարը հայտնի էր իր «բացառիկ» հսկայական բազալտե առյուծներով, որոնց հետքն անգամ չկա այսօր։  

Նշենք, որ սիրիական բազմաթիվ հնավայրեր են վնասվել կամ ոչնչացվել քաղաքացիական կռիվների ընթացքում կամ քանդվել ԻՊ-ի կողմից՝ հեթանոսական շրջանին պատկանելու համար։

Աբդուլքարիմն ասում է, որ Այն Դարայի ավերումը «նույն աստիճանի վայրագություն է», ինչպիսին տեսանք Պալմիրայում։ Վերջինս նաև մտահոգված է մի շարք հնագույն գյուղերի ճակատագրով, որոնք Աֆրինի հարավային շրջաններում են։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում դրանք ներկայացված են «Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղեր», և թվագրվում են 1-7-րդ դարերին՝ արտացոլելով «Բյուզանդական շրջանի գյուղական կյանքը»։

 

 

Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`