Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Թշնամին Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գնդացիրներից կրակ է բացել

30/10/2019 13:11

Թշնամին Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գնդացիրներից կրակ է բացել

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը  հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ ԱՐծրուն ՀովհաննիսյանըԼ

«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից լուրջ հետեւանքներ եւ տուժածներ չկան»,- նշեց նա։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս կապակցությամբ նաև ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ նշելով, որ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից եւ մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-ընդգծել է նա:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`