Թե ինչպես Իմաստասերը Ամանորը դարձրեց օգոստոսի 11-ին
22/09/2017 23:47

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում պատմաբան Աշոտ Աբրահամյանի աշխատությունից մի փոքր հատված, որտեղ հեղինակը բացահայտում է, թե որտեղից Հովհաննես Իմաստասերը օգոստոսի 11-ը դարձրեց Նավասարդի օր:
«Հայկական տոմարի սկզբնավորության մասին հին ավանդոթյուններին գիտական հիմնավորում տալու Ալիշանի փորձը համոզեցուցիչ չէ, թեզկուզ այն պատճառով, որ հին հայկական թվականի սկիզբը, ինչպես կտեսնենք հետո, ոչ թե 428-ն է եղել, այլ 353 թվականը: Բացի այդ, հայկական մեծ թվականի առաջին տարին շարժական տոմարով եղել է ոչ թե օգոստոսի 11-ը, այլ օգոստոսի 29-ը:
Մեզ հասած տոմարական պատառիկների ուսումնասիրությունից երևում է, որ հին հայկական հեթանոսական տարվա ամանորը եղել է գարնան գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: Այդ օրը նվիրված է եղել հայր աստծուն՝ Արամազդին: Ժողովուրդը մեծ շուքով, փողերի ու թմբուկների նվագակցությամբ է տոնել հայր աստծու տոնը: Ամանորի տոնը կոչվելիս է եղել «Ամենաբեր պտղոց»:
Որ իրոք հին հայկական ամանորը մարտի 21-ին է եղել, այդ մասին է վկայում թանկարժեք տոմարական մի պատառիկ, որը մնացել է Մատենադարաի N1999 ձեռագրում: Այնտեղ հին հայկական ամիսները զուգահեռի մեջ են դրված հռոմեական ամիսների հետ: Ամանորի մարտ ամսին զուգադիպելը երևում է նաև հայկական ամսանուններից, որոնք կապված են եղանակների կամ գյուղատնտեսական աշխատանքների հետ: Ըստ որում՝ քաղոց ամսին, որը համընկնում է հուլիս ամսվա հետ, իրոք տեղի է ունենում քաղը:
Հետաքրքիր է, թե որտեղից Հովհաննես Իմաստասերը վերցրեց օգոստոսի 11-ը:
Տոմարական բարեփոխումը Հովհաննես Իմաստասերը կատարել է 1116թ., սակայն տոմարական իր հաշվումների սկիզբը սկսել է 1084թ.՝ շարունակելով նախկին աղյուսակները:
Իմաստասերը, ամենից առաջ, հայկական շարժական տոմարը դարձրել է անշարժ, տարին ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Չորս տարիների ընթացքում ավելացած մեկ օրը նա սահմանել է դնել ավելյաց ամսի վրա՝ նահանջ տարիներին ավելյաց 5 օրերը դարձնելով՝ 6:
Հայկական ամանորն այդ թվականին հայկական շարժական տոմարով հասած է եղել փետրվարի 29-ին: Թվում էր, թե Իմաստասերը հայկական ամանորի համար կա՛մ հիմք պիտի վերցներ հռոմեական ամանորը՝ հունվարի մեկը և կա՛մ արարչության ամանորը՝ սեպտեմբերի մեկը, սակայն նա շրջանցել է այդ և մյուս բոլոր ամանորները և հայկական անշարժ տարվա ամանոր կարգել օգոստոսի 11-ը:
Հայոց տոմարի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող շատերին է զարմանք պատճառել Իմաստասերի այդ վարմունքը. ինչո՞ւ է նա խախտել բոլոր տեսակի կանոնականությունը և այդ ամսաթիվն է վերցրել հիմք: Օրմանյանը, չգտնելով այդ հարցի պատասխանը, գրել է. «…չենք գիտեր թե ի՞նչ ձևով նավասարդի 1-ը փետրվարի 29-էն օգոստոսի 11 տարին»:
Այդ անորոշությունը կարելի եղավ պարզել վերջին տարիներս: Մատենադարանի ձեռագրերում հայտնաբերվեց Հովհաննես Իմաստասերի մի աշխատությունը, ուր նա հանգամանորեն շարադրել է իր բարեփոխության սկզբունքները և պատասխանել այն հարցին, թե ինչու է նա օգոստոսը սահմանել հայկական նոր տարվա սկիզբ: Նա մատնացույց է անում հին հայկական մի շարք բնագրեր, ուր գարնանային գիշերահավասարը՝ մարտի 21-ը, բերվում է հայկական շարժական ու հռոմեական, ասորական, եբրայական անշարժ տոմարներով և գտնում, որ հին հայկական ամանորը եղել է օգոստոսի 11-ին, ուստիև ինքը հայկական ամանորը սահմանում է օգոստոսի 11-ը: (Իրականում հայկական շարժական տոմարով հայկական ամանորը եղել է 428-431թթ., այլապես դրանից առաջ և հետո տարիները օգոստոսի 11-ին զուգահեռ ընթանալ չեն կարող):
Հայկական ամանորը փետրվարի 29-ից օգոստոսի 11-ը փոխադրվելու համար երկու հնարավոր միջոց կար. կա՛մ Իմաստասերը կարող էր կարգելի ամանորը փետրվարի 29-ից ետ տանել մինչև նախորդ տարվա՝ 1083 թվականի օգոստոսը՝ հաշվից դուրս թողնելով 202 օր և կա՛մ փետրվարի 29-ից առաջ անցնել նույն տարվա օգոստոսի 11-ը՝ ավելացնելով 164 օր: Առաջին դեպքում նա ետ էր դառնում դեպի նախորդ թվականը, իսկ երկրորդ դեպքում մնում էր նույն թվականի մեջ: Պարզվում է, որ Իմաստասերը դիմել է երկրորդ միջոցին՝ փետրվարի 29-ին ավելացրել է 528 օր և ամանորը հասցրել 1084թ.՝ օգոստոսի 11-ը:
Իմաստասերի 1084թ. կազմած 532 տարիների աղյուսակները վերջացան 1616 թվականին, անհարժեշտ էր կազմել 532 տարիների տոմարական նոր աղյուսակներ»:
«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:
По Теме
Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes27/11/2019 20:15
Նախամաշտոցյան հայերենը շումերական սեպագրերում. Ալբերտ Մուշեղյան15/11/2019 21:50
04/11/2019 23:36
Մարդինում 11 հազարամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է02/11/2019 18:50
Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը28/10/2019 23:11
Էրեբունուց հայտնաբերված ջրավազան12/10/2019 15:56
Առաջին անգամ սինթետիկ ներկ օգտագործվել է Վանի թագավորությունում28/08/2019 22:35
Խարբերդում 1700-ամյա վաղեմության սառնարան է հայտնաբերվել31/07/2019 23:10
Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է31/07/2019 16:27
Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա29/07/2019 14:24
Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք. Վահան Սեթյան10/04/2016 01:18
"Голос Арарата"-32 Царь Пап из династии Аршакуни (Программа)30/07/2014 20:55